Մասիսի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները

Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այսօր, ժամը 09:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար, 1 տրակտոր և 2 ջրի պոմպ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։