2021-06-27 11:29
Լրատվական գործակալություններ
69 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 797
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 69-ով և դարձել 224 797: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 633 մարդ (-3), կատարվել է 1 174 852 թեստավորում (+3 755), առողջացել են վարակվածներից 216 558-ը (+69): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 4 508։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես ավելացել է 1-ով. այն դարձել է 1 098, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։