2021-06-28 11:14
Լրատվական գործակալություններ
Իտալիայում չեղարկում են փողոցում դիմակ կրելու պարտադրանքը
Իտալիայում չեղարկում են փողոցում դիմակ կրելու պարտադրանքը: Համաձայն երկրի առողջապահության նախարարության հանձնարարականի՝ բոլոր շրջաններն անցնում են սպիտակ, անվտանգ գոտու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գիտատեխնիկական կոմիտեն, որը մշակել է պանդեմիայի դեմ պայքարի խորհուրդները, հավանություն է տվել դիսկոտեկների բացմանը:
Խոսքը բաց երկնքի տակ հաստատությունների մասին է:
Ընդ որում, դրանց բացման կոնկրետ ամսաթիվը պետք է նշի կառավարությունը:
La Repubblica թերթը ենթադրում է, որ դա կարող է տեղի ունենալ հուլիսի 3-ին կամ 10-ին, տեղեկացնում է News.am-ը: