2021-06-28 15:02
Լրատվական գործակալություններ
Շարունակվել են Երևանի տարբեր շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել են Երևանի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը: Այս մասին News.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, որը նաև տեսանյութ է տարածել:
Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: