Բժիշկների ակցիան ՀՔԾ-ի դիմաց՝ հաջակցություն Արմեն Չարչյանի (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Բժիշկները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա են իրականացնում ՀՔԾ–ի դիմաց՝ հաջակցություն «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանի, որի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել, տեղեկացնում է News.am:

 


Նշենք, որ ավելի վաղ 539 բժիշկներ բաց նամակ էին հղել իշխանություններին ու հանրությանը, որպեսզի վերացվի Արմեն Չարչյանի կալանքը:

Ակցիային մասնակցող բժիշկներից մեկը նշեց, որ այսօր ևս բաց նամակով են հանդես գալու և այս դեպքում հասցեատերչը միայն ՀՔԾ պետն է՝ Սասուն Խաչատրյանը. «Նույն բաց նամակը չէ, բայց իմաստը նույնն է, չի լինելու որևէ քաղաքական գնահատական, չենք բորձելու քրեաիրավական որևէ քննարկում իրականացնել: Այստեղ հավաքված բժիշկները բոլորը պատերազմի մասնակիցներ են»: