2021-06-28 20:04
Լրատվական գործակալություններ
Ուկրաինան և ԱՄՆ-ն սկսում են ռազմածովային վարժանքներ
Ուկրաինան և ԱՄՆ-ն սկսում են ռազմածովային վարժանքներ, որոնցում ներգրավված են Սևծովյան տարածաշրջանի ավելի քան 30 երկրներ, հաղորդել է Reuters-ը:
«Sea Breeze 2021» վարժանքները տևելու են երկու շաբաթ: Դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների մոտ 5000 զինծառայողներ, մոտ 30 նավեր և 40 ինքնաթիռներ, ինչպես նաև ԱՄՆ USS Ross հրթիռային կործանիչն ու ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը:
Ուկրաինան հայտարարում է, որ հիմնական նպատակը խաղաղության և անվտանգության պահպանման համար բազմազգ ուժերի գործողությունների ժամանակ համատեղ գործունեության փորձ ձեռք բերելն է, տեղեկացնում է News.am-ը: