2021-06-29 11:25
Լրատվական գործակալություններ
116 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 116-ով և դարձել 224 967: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 636 մարդ (+39), կատարվել է 1 181 291 թեստավորում (+3 477), առողջացել են վարակվածներից 216 718-ը (+73): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4 514։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել, այն 1 099 է։