Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը համագումար կանցկացնի

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր` հունիսի 29–ին, համագումար կանցկացնի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է աղբյուրը դաշինքի շտաբից։

Սա դաշինքի առաջին խոշոր միջոցառումն է խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով նա զբաղեցրել է երկրորդ տեղը ՝ ստանալով 29 մանդատ նոր գումարման Ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով՝ միջոցառմանը կմասնակցի 900 մարդ։

«Հրապարակ» օրաթերթն իր հերթին գրում է, որ դաշինքի ղեկավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել ակտիվիստներին և շտաբների ղեկավարներին ՝ ընտրությունների շրջանակներում կատարված աշխատանքի և ձեռք բերված արդյունքների համար:

Համագումարում ամփոփվելու են նաև արդյունքները, վերլուծվելու են սխալներն ու թերությունները։