2021-06-29 13:35
Լրատվական գործակալություններ
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ մի շարք նախորդ նիստեր հետաձգվել էին տարբեր պատճառներով։
Նախկին նախագահը մեղադրվում է 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նախկին փոխվարչապետը՝ 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող էր ճանաչել 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին Քոչարյանը և Գևորգյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, տեղեկացնում է News.am-ը։