2021-06-29 16:58
Լրատվական գործակալություններ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում և Մատաղիսի ուղղությամբ
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն, տեղեկացնում է Aysor.am-ը: