2021-06-30 11:14
Լրատվական գործակալություններ
Կարմիր խաչը կշարունակի ռազմագերիների փոխանակման հարցով աշխատանքը
Կարմիր խաչը կշարունակի ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների փոխանակման հարցով աշխատանքը: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերը:
«Այո, Կարմիր խաչն ուղիղ հասանելիություն ունի ձերբակալվածների նկատմամբ: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդներ տալ, սակայն համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական գնահատական տան: Հուսով եմ, որ ապագայում կհաջողվի բոլոր ձերբակալված անձանց համար խնդրի լուծում գտնել»,-նշել է նա:
Նա հավելել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին, սակայն վերջնական գնահատական կազմակերպությունը չի տալիս, տեղեկացնում է News.am-ը: