2021-06-30 16:57
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։
Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։
News.am-ին Դատախազությունից հայտնեցին, որ դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
«Հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը՝ այլ անձանց պատկանող գույքերի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրվել»,- ասացին Դատախազությունից։