2021-07-01 13:55
Լրատվական գործակալություններ
Արսեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Արայիկ Հարությունյանը 2018-ի մայիսի 11-ից մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է կրթության և գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2020-ի նոյեմբերի 25-ին նա նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական, տեղեկացնում է News.am-ը ։