Սևանի ափամերձ գոտիներում ապամոնտաժվում է 1650 շինություն

Սևանի ափամերձ գոտիներում պետք է ապամոնտաժվի 1650 շինություն: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ 2019 թվականին ապամոնտաժվել է 8 շինություն:

«2021 թվականին նախատեսված 150 կառույցներից և շենքերից մինչ այժմ ապամոնտաժվել է 30-ը: Դժվարությունները կապված են ֆինանսական և իրավական խնդիրների հետ», - խոստովանել է Գրիգորյանը: