Վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու - Երևան - Ակտաու չվերթը։

Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան - Երևան - Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։

Դեսպանությունից հայտնում են՝ կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով, տեղեկացնում է News.am։