«Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը, տեղեկացնում է Panorama.am:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Համերգների անցկացման ժամանակացույցը.

1. 03.07.2021, 18:00 - 20:00

Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք

2. 04.07.2021, 21:00-23:00

Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք

3. 06.07.2021, 21:00 - 23:00

Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի

4. 07.07.2021, 19:00 - 22:00

Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ

5. 08.07.2021, 19:00 - 22:00

Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք

6. 09.07.2021, 19:00 - 22:00

Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի