Էրդողան. Թուրքիան կպահպանի իր ներկայությունը Ադրբեջանում և կվերցնի այն, ինչ իրենն է
Թուրքիան կպահպանի իր ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և արևելյան Միջերկրական ծովում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաքարյա նահանգում տանկերի համար թրթուրների արտադրության գործարան կատարած այցի ժամանակ, հայտնում է minval.az-ը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան, անկասկած, կվերցնի այն, ինչն իրեն է պատկանում: «Մենք կշարունակենք հետախուզումը արևելյան Միջերկրական ծովում, հատկապես Կիպրոսի ափերի մոտ»,- ասել է նա:
Խոսելով տանկերի մասին՝ Էրդողանն ասել է, որ թուրքական արտադրության առաջին Altay տանկերը նախատեսվում է 2023 թվականի սկզբին հանձնել Թուրքիայի զինված ուժերին: Վստահ եմ, որ Altay տանկերը կհասնեն նույն ճանաչմանը, ինչ հարձակողական անօդաչու թռչող սարքերը, որոնց մասին խոսում են ամբողջ աշխարհում, ասել է Էրդողանը, տեղեկացնում է News.am-ը: