Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր՝ հուլիսի 2–ին, արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն»,– ասված է հաղորդագրության մեջ։