2021-07-03 07:32
Լրատվական գործակալություններ
Կմեկնարկեն Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները
Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Նշվում է, որ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։
Տարեկան 7 միլիոն ուղևոր թռնում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։