Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՊԿ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀԱՊԿ այսօրվա հայտարարությանը։

«ՀԱՊԿ քարտուղարն, անդրադառնալով մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։

Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք, ձեր փոխարեն կռվենք։

Հիշեցի, որ իշխանությունը մայիսի 12-ի ներխուժումից հետո պարծենում էր, թե կրակոց չի եղել, միջադեպեր, բախումներ չկան, կարծես թե, հպարտանալու բան էր, որ առանց դիմադրության հանձնել էին մեր տարածքները։

Ստացանք», - գրել է Աբրահամյանը։

Aysor.am