2021-07-04 10:05
Լրատվական գործակալություններ
Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզների փոխարեն Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու
2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Իր հերթին, ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերիների:
Հայտարարության մեջ Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ միջնորդական ծառայությունների համար, տեղեկացնում է News.am-ը: