2021-07-04 16:46
Լրատվական գործակալություններ
Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար 76 ընտանիք է տեղափոխվել
2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։
«10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է»,–նշված է գրառման մեջ։
Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։