2021-07-04 16:48
Լրատվական գործակալություններ
Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է
Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում սիբիրյան խոցով հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ-ն` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով և հավելելով, որ առավոտյան սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել անասնաշուկայում։
«Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Մարտունու անասնաշուկան ՍԱՏՄ հսկողության տակ է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։