2021-07-05 17:55
Լրատվական գործակալություններ
Վրաստանում չեղարկել են ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների երթը
Վրաստանում չեղարկել են ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների «Արժանապատվության երթը»:
«Թբիլիսի փրայդ» կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, «իշխանության այսօրվա գործողությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ նրանք չեն ցանկանում կատարել իրենց ուղիղ պարտքը»:
«Հաշվի առնելով ընթացիկ իրադարձությունները՝ մենք վստահ չենք, որ ՆԳՆ-ն ադեկվատ է կատարում իր պարտականությունները: Մենք տեսնում ենք, որ նրանք չեն արձագանքում բռնության փաստերին, որոնք տեղի են ունենում մեր աչքի առաջ»,-ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունում նշել են, որ երթը կկայանա, սակայն ոչ այսօր, տեղեկացնում է News.am-ը: