Արգիշտի Քյարամյանը Արիության մեդալ է ստացել. Ի՞նչի համար

Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգևատրել են Արիության մեդալով:

Պարգևատրման մասին հրապարակումները սկզբում հայտնվեցին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, ապա տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Այո, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մեդալը երեկ է հանձնվել»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Քյարամյանը պարգևը ստացել է մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի համար։ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար։