2021-07-07 16:29
Լրատվական գործակալություններ
Իրանը էլեկտրաէներգիա է ներկրում Հայաստանից, արտահանումը դադարեցվել է
Իրանի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել է, որ Իրանը որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։
«Միայն մոտ 50 մեգավատտ Աֆղանստան ենք արտահանում»,- ասել է նա: