2021-07-08 09:13
Լրատվական գործակալություններ
Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ
Հուլիսի 7-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։
«Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ`15 000 անձի համար 15 000 առաջին բաղադրիչ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։