Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԻՄԵԼ ԿԸՀ-ԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես ԿԸՀ համաձայնությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։

Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները, որոնք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են, չեն կարող իրականացվել, եթե չկա ԿԸՀ որոշում»։

News.am