ՄԱՐԻՑԱ ԹԻԼԻՔՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է «BALTIC VOICE 2021» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հաղթել է Լիտվայում հուլիսի 2-4-ն անցկացված «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթում և ստացել ոսկե «Grand Prix» մրցանակը։

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵՊՀ կայքից, «Երգն ուժ է, որը միավորում է ժողովուրդներին՝ հատելով բոլոր սահմանները» խորագրով անցկացված «Baltic Voice 2021»-ին մասնակցել է ավելի քան 15 երկրի 120 մասնակից:

Ըստ աղբյուրի՝ Մարիցա Թիլիքյանը, որը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, մրցույթում ներկայացրել է համաշխարհային հիթ հանդիսացող երգ և Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգը։

«Արմենպրես»