2021-07-08 11:27
Լրատվական գործակալություններ
186 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 225 987
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 186-ով և դարձել 225 987: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 966 մարդ (+100), կատարվել է 1 220 466 թեստավորում (+5 093), առողջացել են վարակվածներից 217 381-ը (+78): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 536 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով ու դարձել 1 104, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։