2021-07-08 11:33
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ՄԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՀԵՌԱՆԱ, ՄՅՈՒՍԸ՝ ԿՄՆԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մեր տեղեկություններով, նա տեղափոխվում է մասնավոր սեկտոր, սակայն նրա գրասենյակից համառորեն հերքում են այդ լուրերը։
Իսկ Մհեր Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հայտնվել է 2018 թվականին՝ ԲՀԿ-ի քվոտայով, և այդպես էլ մնացել, չնայած իր պասիվությանն ու ոչնչով աչքի չընկնելուն, կպահպանի պաշտոնը։
Բանն այն է, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ է լեզու գտել, այլև Ռուսաստանն է նրան ուզում տեսնել կառավարությունում՝ փոխվարչապետի պաշտոնում»: