2021-07-08 12:04
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ աշխատակիցները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում և բնակարանում խուզարկություն կատարելուց հետո նրան նստեցրին իրենց մեքենան և տարան։
Նշենք՝ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս պահին ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտից խուզարկում էին Քաջարանի քաղաքապետի ավտոմեքենան, տեղեկացնում է News.am-ը։