SWR ՌԱԴԻՈՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մի քանի գերմանացի քաղաքական գործիչներ ենթարկվել են քնադատության Ադրբեջանի հետ կապված, տեղեկացնում է SWR գերմանական ռադիոն։
Աղբյուրի համաձայն՝ վերջին ժամանակներս Ադրբեջանի մասին շատ է խոսվում. այս շաբաթ տեղի է ունեցել մեծ պայթյուն Կասպից ծովի բնական գազի հանքավայրում։ ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության ֆուտբոլի մրցախաղեր է ընդունում մայրաքաղաք Բաքվում, ինչը քննադատության ալիք է առաջացրել, քանի որ նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը երկար տարիներ մեղադրվել է մարդու իրավունքների խախտման և ընտրությունների կեղծման մեջ։ Երկար ժամանակ Ալիևն անհանգստանալու կարիք չուներ իր կառավարության իմիջի հետ կապված։ Որովհետև գերմանացի քաղաքական գործիչները, այդ թվում Բադեն Վյուրտենբերգից, ապշեցուցիչ հաճախակիությամբ պաշտպանում են պետության շահերը։
Ադրբեջանում ավտոկրատական ռեժիմի լոբբինգը Բունդեսթագի մի քանի անդամների կողմից ավելի մասշտաբային էր, քան ենթադրվում էր ավելի վաղ։ Համաձայն SWR հետազոտության՝ Բադեն Վյուրտենբերգից ՔԴՄ պատգամավորներ Նիկոլաս Լյոբելը, Օլավ Գութինգը, Էբերհարդ Գինգերը և Աքսել Է. Ֆիշերը, ինչպես նաև Թյուրինգիայից պատգամավոր Մարկ Հաուփթմանը փորձել են ճնշում գործադրել արտաքին գործերի նախարարության վրա 2019թ. դեկտեմբերին՝ «բողոքի նամակի» օգնությամբ։
SWR-ի ստացած նամակը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Պատգամավորները պահանջում են հակամարտության և Հայաստանի ենթադրյալ «ապօրինի» գործողությունների «պարզաբանումներ»։
Առայժմ հայտնի է միայն այն մասին, որ հինգ պատգամավորից չորսը 2019թ. սեպտեմբերին Բունդեսթագին նման հարցապնդումներ են արել այս առնչությամբ։ SWR-ը վերջերս տեղեկացրել է, որ այդ նախաձեռնությունը եղել է անմիջապես Ադրբեջանի դեսպանությունից։ Էլեկտրոնային նամակում դեսպանության աշխատակիցը գրել է Բունդեսթագի պատգամավոր Էբերհարդ Գինգերին. «Մենք շատ ուրախ կլինեինք, եթե դուք այդ հարցը դիտարկեիք և պրն Լյոբելի հետ միասին ուսումնասիրեիք Բունդեսթագի հնարավոր արձագանքը Հայաստանի մոտեցմանը»։
Անբացատրելի միամտությո՞ւն, թե՞ գիտակցված աջակցություն։
Բայց և այնպես, նրանք գրավոր խնդրանքով չեն սահմանափակվել, այլ գրել են նաև նամակ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասին։ Դրանում Բունդեսթագի անդամները դժգոհում են, որ դաշնային կառավարությունը միայն խուսափողաբար է պատասխանելԲունդեսթագում տրված հարցերին։ SWR հարցապնդումներն այն մասին, թե արդյոք այդ նամակը արդյունք էր նաև Ադրբեջանի դեսպանության նախաձեռնության, մնացել են անպատասխան Բունդեսթագի անդամների կողմից։
Հեյդելբերգում ԳՍԴԿ անդամ Լոթար Բինդինգը այս մոտեցումը համարում է մոլորեցնող։ Նրա համար «միանգամայն անբացատրելի է, որ գործընկերները միամիտ են այս իմաստով և չեն տեսնում, թե ինչպես են իրենց օգտագործում։
Հարցին առնչվող պատգամավորները չեն հերքել SWR-ին, որ այդ հարցապնդումներն ու պայմանավորվածությունները եղել են։ Սակայն նրանք ընդգծել են, որ ոչ մի ֆինանսական շահ չեն ստացել։ Դատախազությունը ներկայում հետաքննում է կոռուպցիայի հնարավորությունը պատգամավոր Աքսել Է. Ֆիշերի նկատմամբ։