2021-07-09 09:28
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի վարժանքներ են նախատեսվում
Տեղի է ունեցել «Eternity-2021» վարժանքների պլանավորման առաջին նիստը, որոնք կանցկացվեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 4-8-ը:
Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, տեղեկացնում է News.am-ը: