Վարանդայում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել, հայտնում է ԳԱԼԱ-ն:

Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը հուլիսի 8-ին առանց իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս տեղի է ունեցել ականի պայթյուն, որից նրանք ծանր վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է News.am: