Իրավապահները խուզարկում են Որոտանի վարչական ղեկավարի տունը

Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի տունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սուրեն Օհանջանյանը։

«Քննչականը խուզարկություն է իրականացնում ինչ-որ մի անօրինական փաստաթղթի հիման վրա, ուրիշ ոչ մի բան։ Ընտրությունների հետ կապված չէ»,- ասաց նա։

Օհանջանյանը նշեց, որ իրավապահները ցույց են տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ դատարանի որոշումը և այս պահին էլ դեռ գտնվում են իրենց տանը։

Հարցին, թե ինչու են իրավապահները խուզարկություններ իրականացնում հատկապես Սյունիքի համայնքների ղեկավարների բնակարաններում, Օհանջանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։