ՌԴ մուտքից հետո ներգաղթյալներին կպարտավորեցնեն հաստատել ՄԻԱՎ վարակի բացակայությունը

ՌԴ մուտքից հետո 30 օրվա ընթացքում ներգաղթյալներին կպարտավորեցնեն հաստատել ՄԻԱՎ վարակի բացակայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ մուտքի օրվանից հետո 30 օրվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է բուժզննություն անցնել, հաստատել իր մոտ ՄԻԱՎ վարակի, թմրանյութից կախվածության և վարակիչ հիվանդությունների բացակայությունը, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար:

Բացի այդ, բուժզննություն անցնելու համար բժշկական կազմակերպությունների ցուցակը սահմանվում է պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի կողմից:

Բուժզննությունից ազատվում են նաև այն օտարերկրացիները, որոնք ՌԴ են մեկնել՝ կապված ծառայողական պարտավորությունների կատարման հետ: Բժշկական եզրակացություն չպետք է ստանան նաև ներգաղթյալների երեխաները, որոնց 6 տարեկանը չի լրացել, տեղեկացնում է News.am: