Ռուս սակրավորներն ականազերծում են Արցախի Մաճկալաշեն գյուղը

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները պայթունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրի մերձակայքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Բնակավայրում, որտեղ տները տեղակայված են լեռնային տեղանքի լանջերին, աշխատանքներն իրականացվում են ИМП-С2 ականի դետեկտորների և «Կորշուն» անհպում շարժական դետեկտորների օգտագործմամբ։ Զինծառայողներն առաջին հերթին ստուգում են գյուղի երկու մասերը միացնող ճանապարհը, տնամերձ հողամասերն ու այլ տարածքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մինչև օրս հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2173,5 հեկտար տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և ոչնչացվել է 25640 պայթյունավտանգ առարկա։ Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման պլանի ավելի քան 80 տոկոսը կատարել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, տեղեկացնում է Sputnik Armenia: