2021-07-09 15:23
Լրատվական գործակալություններ
Մենուա Հովսեփյանին․ Որոտանի ղեկավար Սուրեն Օհանջանյանին անհայտ ուղղությամբ տարել են
Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանին խուզարկությունից հետո տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, News.am-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են տարել և որտեղ են տարել»,- նշեց նա։
Այսօր՝ ավելի վաղ, հաղորդել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Սուրեն Օհանջանյանի տանը։