ՍԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԵԼ ԿԸՀ-Ի ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԻՄՈՒՄԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Սահմանադրական դատարանը այսօր` հուլիսի 10-ին, շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

 


Նիստին ներկա են Սահմանադրական դատարանի բոլոր ինը դատավորները: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը և ՀՌԱՀ-ը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, ինչպես նաև առկա փաստական հանգամանքները: Հայտարարությունը բավականին ծավալուն է, պարունակում է գրավոր և վիդեո նյութեր: Վերլուծությունը հիմնված է 109 տեղամասերի արդյունքների վրա, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազարի մասով ստորագրություններ չկան: 30-40 ընտրատեղամասերում դաշինքի ներկայացուցիչները մատյաններ են գտել ընտրողների անուններով կրկնակի նույնական էջերով, տեղեկացնում է News.am: