«Հրապարակ». ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՍԱՌԵՑՎԵԼ Է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից հետո իշխանությունը ձեռնամուխ է եղել նաև թաղապետերին փոխելուն։ Նրանք, ովքեր ընտրություններին չեն արդարացրել իշխանությունների սպասելիքները, պաշտոնանկ են արվում, և նշանակվում են ընտրություններին մեծ «տոկոսներ խփած» «տասովշչիկները»։

Աջափնյակի թաղապետից հետո իշխանությունների թիրախում Նոր Նորքի թաղապետն է, առաջիկայում նա հրաժարական կտա։ Քննարկվում է այդ պաշտոնում նախկին ՀՀԿ-ական Գուրգեն Պողոսյանի թեկնածությունը, ով Սերժ Սարգսյանի ժամանակ ղեկավարել է Նորքի 9-րդ զանգվածի ՀՀԿ նախընտրական շտաբը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանի մերձավորն է։ Նրան առաջ է մղում Սուրեն Պապիկյանը։

Մեզ ասացին՝ իշխանությունը թաղապետերի փոփոխության, նշանակման հարցերը Պապիկյանին է հանձնել որպես «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբի պետ՝ նա է վճռելու, թե ով խրախուսվի, ով «պատժվի» ընտրությունների ժամանակ կատարած աշխատանքի համար։

Ի դեպ, իշխող թիմը որոշել է ժամանակավորապես սառեցնել Մարությանի պաշտոնանկության հարցը առաջիկա ամիսներին նրան անվստահություն չեն հայտնի, քանզի վստահ չեն, որ կկարողանան մեծամասնություն ստանալ»:

News.am