150 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 226 285

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 150-ով և դարձել 226 285: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 050 մարդ (+50), կատարվել է 1 230 065 թեստավորում (+5 553), առողջացել են վարակվածներից 217 587-ը (+97): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 2 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 542 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1 106, տեղեկացնում է Sputnik Armenia։