2021-07-10 13:54
Լրատվական գործակալություններ
0
Վարդան ԲԱԼՅԱՆ․ ՈՐՔԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ԻՐԵՆ ՌԵՏԻՆԵ ԽՈՂՈՎԱԿԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ադրբեջանի տնտեսական շրջանների քարտեզն է՝ կանաչ գույնով Արևելյան Զանգեզուր, մանուշակագույն՝ Ղարաբաղ: Ի դեպ, ադրբեջանական փորձագիտական դաշտում քննարկվում է սովետական շրջանում Լեռնային Ղարաբաղ արհեստական եզրույթից վերջնականապես հրաժարման և Ղարաբաղի շրջանի ամբողջականությունը վերականգնելու պատմական քայլի մասին:
Հատկանշական է, որ նշում են ժամկետ՝ երեք տարի, որոնց ընթացքում պետք է ավարտվի փախստականների ամբողջական վերադարձը գրավված տարածքներ: Վերջին շրջանում հնարավորինս փորձում էի ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի եռակաողմ գործարքի մանրամասներին անդրադառնալուց, բայց որքան հասկանում եմ մեր քաղաքական էլիտան իրեն ռետինե խողովակի տեղ է դրել: Ստիպված ենք խոսել բաց և իրերը կոչել իրենց անունով»: