2021-07-10 16:13
Լրատվական գործակալություններ
Հրայր Թովմասյանի միջնորդությունը 2-րդ անգամ մերժվեց
Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ մերժեց Հրայր Թովմասյանի կողմից արված նոր միջնորդությունը, որով նա առաջարկում էր որպես վկա ներգրավել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Այս մասին հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ ընդմիջումից վերադառնալուց հետո:
Երեկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ Հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին՝ մի օր, որի մասին նախապես հայտարարել էր վարչապետը: Այս միջնորդությանը դեմ էր արտահայտվել դատավոր Վահե Գրիգորյանը:
Այսօր Հրայր Թովմասյանը կրկին ներկայացրեց այս միջնորդությունը` այլ հիմնավորում ներկայացնելով, տեղեկացնում է News.am-ը: