Վարդևանյան․ ՈՒնենք ժողովրդավարության խնդիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե քաղաքական ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, մենք ունենում ենք մեղմ ասած ժողովրդավարության խնդիր: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, ՍԴ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Ինչ պատկեր ունենք այսօր, քաղական ուժը ստանում է 53 տոկոս հանրության վստահություն, դրա դիմաց ստանում է 71 մանդատ, որը մեկ մանդատով պակաս է ԱԺ-ում 2/3-րդի բավարար ներկայացվածություն ունենալու համար: Ի դeպ, եթե համեմատություն ենք անցկացնում 2018 թվականին այդ պատկերն էր, և 3 տարի անց փաստացի ըստ արդյունքների, մեր մտահոգությունները հաշվի չեն առնվել և 200 հազարի հասնող ձայն է ստանում, բայց տարբերությունը իր ԱԺ-ում ներկայացվածության մեկ մանդատ է: Սա լինում է ընտրական օրենսգրքի համապատասխան բանաձևի իրացման արդյունքում: Բայց այստեղ մեկ հարց է առաջանում, եթե ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, մենք ունենում ենք մեղմ ասած ժողովրդավարության խնդիր: Բնական է, որ խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, գրեթե միաձուլվում են, որովհետև ԱԺ հիմնական հաղթած խմբակցությունը փաստացի վարչապետ նշանակելու առաջարկություն է ներկայացնելու: Սահմանադրությունը հենց դա էլ պահանջում է ընտրական գործընթացից, որ լինի կայունություն կառավարության ձևավորման համար»,-ասաց նա:
Վարդևանյանը հավելեց, որ քանի որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հիմքեր կան, իրենք պնդում են, որ բարձր դատարանը կամ ապահովի ընտրությունների 2-րդ փուլ, կամ ապօահովի մանդատների հաշվման այլ կարգ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.