2021-07-12 18:30
Լրատվական գործակալություններ
Արգիշտի Քյարամյանը հերթական նոր պաշտոնը ստացավ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,– գրված է որոշման մեջ:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Հայկ Գրիգորյանին, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։