Երևանն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» հինգ ամենատապոպուլյար ուղղությունների շարքում է
Երևանն ՈւՄԱ-ի հինգ ամենատարածված ուղղությունների շարքում է, հայտնում է AnalitikaUA.net-ը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը պահանջարկի աճի պատճառով ավելացնում է չվերթներն ամենապոպուլյար միջազգային երթուղիներով:
Ինչպես նշվում է ավիաընկերությունում, համապատասխան միտումը պայմանավորված է կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում սահմանի հատման պայմանների մեղմացմամբ և տուրիստական օդային հաղորդակցության ակտիվացմամբ, տեղեկացնում է News.am-ը:
Կիև-Երևան չվերթն իրականացվում է ամեն օր, գումարած լրացուցիչ հաճախականությունները երկուշաբթի՝ 26.07.2021-ից և հինգշաբթի` 29.07.2021-ից:
Վիճակագրության համաձայն՝ Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ինտենսիվության առումով 4-րդն է: Դեպի Հայաստան թռիչքներն իրականացնում է երեք ավիափոխադրող՝ ՈւՄԱ-ն, SkyUp-ը և Bees-ը: