ՍԴ-Ն ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐՆ Է՝ ՔՆՆՈՒՄ Է ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել չորս քաղաքական ուժերի` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը, որոնք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

 


Նախորդ չորս օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, հարակից պատասխանողներին` դատախազության, ոստիկանության, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներին, երրորդ կողմին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Այսօր նիստը կշարունակվի «ՔՊ» ներկայացուցչին ուղղված հարցերով:

News.am