Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ԱՄԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԸՆՏՐԱԾ ԱՆՁ ՇՈՒՏՈՎ ՔԱՂԵԼՈՒ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Արձանագրենք՝

1. Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:

2. Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:

Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:

3. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:

4. Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մի քանի մեղադրանք է առաջադրված:

5. Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:

6. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:

7.Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Արձանագրենք նաև՝

Ն. Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:

Ի լրումն՝

ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31841 ձայն:

Հ.Գ. առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները:

Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ