ՍԴ-Ի ՆԻՍՏ․ ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես կգան եզրափակիչ խոսքով:

 


Եզրափակիչ խոսքի համար հատակցվում է 30 րոպե: Բարձրագույն դատարանն ավելի վաղ լսել է կողմերի դիմումները, պատասխանողների և երրորդ կողմի ելույթները, հարցեր ուղղել կողմերին և լսել պատասխանները, միջնորդությունների մասով որոշումներ ընդունել:

Նիստի վերջին մասը տեղի է ունեցել երեկ երեկոյան փակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ ՍԴ են դիմել երկու դաշինք և երկու կուսակցություն՝ «Հայաստան» և «Պատվի ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենքի» կուսակցությունները: Յուրաքանչյուր ուժ ներկայացրել է իր դիմումը, սակայն նրանց համար ընդհանուրը արտահերթ ընտրությունների արդյունքներով ԿԸՀ որոշումն է: Որպես պատասխանողներ հանդես են գալիս ԿԸՀ-ն, դատախազության համապատասխանողը, ոստիկանությունն ու հեռուստառադիոհանձնաժողովը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, տեղեկացնում է News.am: